Արամ Կարապետյանը ճիշտ է համարում քաղաքականությունից հեռանալու Ծառուկյանի որոշումը

Արամ Կարապետյանը ճիշտ է համարում քաղաքականությունից հեռանալու Ծառուկյանի որոշումը

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն այն կարծիքին է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ճիշտ որոշում է կայացրել՝ հեռանալով քաղաքականությունից: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն Արամ Կարապետյանը նշեց, որ ողջունում է Գագիկ Ծառուկյանի որոշումը:

«Ես կարծում եմ, որ եղավ այն, ինչ պետք է լիներ: Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից և այլևս վերադարձ չի լինելու: Սա նրա կողմից ճիշտ որոշում էր»,-  ասաց Կարապետյանը:

Մանրամասնելով խոսքը՝ Արամ Կարապետյանն ընդգծեց, որ այս պահին աշխարհը գնում է դեօլիգարխիացիայի, ինչը նշանակում է, որ քաղաքականության մեջ ապագան քաղաքական գործիչներինն է:

«Հիմա այն պահն է, երբ օլիգարխներին հանում են բոլոր տեղերից, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում քաղաքականության մեջ ապագան հենց քաղաքական գործիչներինն է, ուստի այս առումով ես կարծում եմ, որ Ծառուկյանը շատ էլ ճիշտ արեց, որ դուրս եկավ քաղաքականությունից»,- ընդգծեց Կարապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում