Կենտրոնական բանկը «Սրբալույս Մյուռոնի կաթսային» նվիրված հուշադրամ է թողարկել

Կենտրոնական բանկը «Սրբալույս Մյուռոնի կաթսային» նվիրված հուշադրամ է թողարկել

Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ: Ինչպես հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով  ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:  Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան:

Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ –  HOLY  ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ  ՄՅՈՒՌՈՆԻ  ԿԱԹՍԱ», «CAULDRON  FOR  HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014,ՌՆԿԳ» և նախշ:

Հուշադրամի  անվանական արժեքը 1000 դրամ է,  մետաղը և հարգը` արծաթ – 9250, քաշը` 25 գրամ, չափը` 27,0 x 47,0 մմ: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: Տպաքանակը մինչև 2500 հատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում