Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է միջազգային կոնգրեսի

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է միջազգային կոնգրեսի

Ստամբուլում վերջերս կայացած Լյարդաբանների տարեկան միջազգային կոնգրեսին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել է 4500 պատվիրակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կոնգրեսում Հայկական լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար Հասմիկ Ղազինյանի ելույթը նվիրված է եղել տարբեր երկրների վիրուսային հեպատիտների բնութագրին: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների իրավիճակին` նա ներկայացրել է կատարվածը աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Մեր պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև միջազգային ուղեցույցի մշակմանը:

Միջազգային կոնգրեսում տեղեկատվություն է ներկայացվել 2015թ. հոկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք թեմատիկ միջազգային գիտաժողովի մասին: Վերջին տարիներին հայ հեպատոլոգները լյարդաբանների միջազգային համաժողովներին ներկայանում են որպես հրավիրյալ դասախոսներ կամ որպես միջազգային այս կամ այն ուղեցույցի մշակման գիտական հետազոտությունների ակտիվ մասնակիցներ:

Հայ հեպատոլոգների պատվիրակությունը պատրաստվում է մասնակցելու Վիեննայում ապրիլի 21-27-ին կայանալիք Լյարդի հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան միջազգային հերթական կոնգրեսին, որի շրջանակում գործում է լյարդաբանների ազգային ասոցիացիաների ցուցահանդես: Վերջինիս ներկայանում է նաև հայկական լյարդաբանների ասոցիացիան` իր պաստառով, որում արտացոլված է ասոցիացիայի առաքելությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ արդեն 6-րդ եվրոպական երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում