Արցախում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Արցախում մեկնարկել է  նախընտրական քարոզարշավը

Այսօրվանից Արցախում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ կենտրոնական  ընտրական հանձնաժողովը  գրանցել է   2015թ. մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած հետևյալ կուսակցությունների ընտրական ցուցակները՝

«Ազատ հայրենիք» կուսակցություն (48 թեկնածու)

«Ազգային վերածնունդ» կուսակցություն (14 թեկնածու)

«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» (34 թեկնածու)

«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցություն (14 թեկնածու)

«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (6 թեկնածու)

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (34 թեկնածու)

«Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

Կուսակցությունների ընտրական ցուցակները  կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մինչև 2015թ. ապրիլի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում