Ներքին վերաբնակների բողոքի ակցիա Ադրբեջանում

Ներքին վերաբնակների բողոքի ակցիա Ադրբեջանում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բարդայի շրջանի ներքին վերաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել իրենց համար պետության կառուցած տները իշխանավորների կողմից վաճառվելու դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arqument.az լրատվական կայքը, նրանք փակել են Բարդա մտնող գլխավոր մայրուղին, ինչի հետեւանքով կիլոմետրերով խցանումներ են սկսվել: Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ են ժամանել ակցիայի անցկացման վայր:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չինովնիկները վերաբնակներին վաճառում են տները, որոնք պետությունը անհատույց հատուկ կառուցել է իրենց համար, եւ իրենք դրանք պետք է ստանան անվճար: Նրանք հայտարարել են, որ այս անգամ բողոքելու են մինչեւ վերջ, եւ մինչեւ իրենց պահանջը չկատարվի, մայրուղին չեն բացելու: Ներկա դրությամբ ակցիան շարունակվում է: Ոստիկանությունը սկսել է միջամտել ակցիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում