Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասի տեղեկությունը տեղադրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Այս տարվա մարտի 26-ին իսպանական մեկ այլ քաղաք` Պինտոյի քաղաքապետարանը լիագումար նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտել օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: 2015-ին լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում