Մեծ Բրիտանիայում ներկայացրել են առաջին գրաֆենային լամպը

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են առաջին գրաֆենային լամպը

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են գրաֆենե Էլեկտրական լամպ՝ առաջին արտադրանքը հրաշք նյութից, որը վաճառքի կհանվի 2015 թվականի կեսերին: Լամպի շնորհանդեսը տեղի Է ունեցել Մանչեստրի նոր՝ Գրաֆենի ինստիտուտում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Գրաֆեն պարունակող լամպերը Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվեն այս տարի, ինչը, մշակողների խոսքով՝ կդառնա ածխածնի այդ գերամուր ձեւի առաջին առեւտրային կիրառումը: Կարգավորվող հզորությամբ լամպը կպարունակի թելի ձեւով լուսադիոդ՝ պատված գրաֆենով:

Գրաֆենի հաղորդիչ հատկությունների շնորհիվ նոր լամպն, ստեղծողների խոսքով՝ ավելի երկար կծառայի եւ 10 տոկոսով պակաս ԷլեկտրաԷներգիա կծախսի: Ինչպես սպասվում Է, այն փոքր-ինչ ավելի Էժան կլինի գոյություն ունեցող լուսադիոդային լամպերից, որոնց գինը Մեծ Բրիտանիայում հասնում Է 15 ֆունտ ստեռլինգի (22,3 դոլարի):

Լամպը մշակել Է Graphene Lighting ընկերությունը՝ կանադացի ներդրողների միջոցներով: Ընկերության տնօրեններից մեկը Մանչեստրի համալսարանի պրոռեկտոր պրոֆեսոր Քոլին Բեյլին Է:

«(Լամպի) արտադրության արժեքը ավելի պակաս Է, դրանում օգտագործվում են ավելի Էկոլոգիական նյութեր»,- ասել Է Բեյլին BBC-ին տված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 38 միլիոն ֆունտ Է ներդրել Գրաֆենի ազգային ինստիտուտում՝ որը մարտի 20-ին բացվել Է Մանչեստրի համալսարանին կից:

Երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը հայտարարել Է, որ Բիտանիան ձգտում Է պահպանել աշխարհի առաջատարի դիրքերը գրաֆենային տեխնոլոգիաների յուրացման բնագավառում՝ Չինաստանի եւ Հարավային Կորեայի կողմից լուրջ մրցակցության պայմաններում:

Մշակողները ձգտում են գրաֆենի համար գտնել այլ կիրառություններ. ինչպիսիք են ավտոմոբիլների եւ ինքնաթիռների ավելի ամուր կորպուսները եւ ատամի պրոթեզները: Այս նյութն արդեն կիրառվում Է մարզական այնպիսի իրերի արտադրության մեջ, ինչպիսիք են դահուկները եւ թենիսի ձեռնաթիակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում