Իրանի և «վեցյակի» բանակցությունները մոտենում են հանգուցալուծման

Իրանի և «վեցյակի» բանակցությունները մոտենում են հանգուցալուծման

Քաղաքական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, որը մտադիր են մշակել Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը», կարող Է ընդունվել լույս ապրիլի 1-ի գիշերը: Այդ մասին մարտի 30-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպացի մի դիվանագետ, որը մասնակցում Է բանակցություններին:

Իրանը և «վեցյակը» շարունակում են դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի ապրիլը չբլորած հասնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Մարտը բավականին ակտիվ էր այս տեսանկյունից, քանի որ մարտի 18-20-ը ևս Լոզանում «վեցնյակի» ներկայացուցիչները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) ընդլայնված կազմով բանակցություններ անցկացրեցին:

Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման միտումները, հույս են ներշնչում, որ անկախ Իսրայելի որդեգրած քաղաքականությունից, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը սարերի հետևում չէ:
Փոխվել է նաև երկու երկրների ղեկավարների` միմյանց նկատմամբ պաշտոնական հռետորաբանությունը:

Այսպես, ԱՄՆ-ի նախագահը մարտի 19-ին Նովրուզ տոնի առթիվ Իրանի ժողովրդին և ղեկավարներին հղած ուղերձում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են տասնամյակների ընթացքում առաջին անգամ բարելավել հարաբերությունները: Օբամայի խոսքով՝ երկու կողմերն Էլ արդեն կատարում են փոխադարձ պայմանավորվածությունները: Օբաման իրանցիներին համարել Է «հնադարյան քաղաքակրթության ժառանգորդներ», շնորհավորել Է Նովրուզի առթիվ և հույս հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ը կբարելավեն հարաբերությունները:

Դեռևս 2012 թ-ի աշնանը, երբ Օբաման ընտրվեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, կանխորոշվեց Իրանի նկատմամբ տարվելիք քաղաքականության ճակատագիրը: Ամերիկյան պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ունենում է հարձակվողական դիրքորոշում հատկապես Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, իսկ դեմոկրատներն աչքի են ընկնում ավելի զգուշավոր և փափուկ ուժի կիրառման քաղաքականությամբ:

Դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի նախագահի պաշտոնում վերընտրվելը պարզ դարձրեց Իսրայելի համար, որ մոտ ապագայում Իրանի վրա հարձակվելը անիրական կլինի:

Եվ կանխատեսումներն իրենց արդարացրեցին: 2013թ-ի սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ելույթի ժամանակ Օբաման հայտարարեց, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա քայլերը: 34-ամյա դադարից հետո, Իրանի և ԱՄՆ նախագահների պատմական հեռախոսային խոսակցությունը նոր թափ հաղորդեց բանակցային գործընթացին և հարցի խաղաղ կարգավորման հույսեր ներշնչեց:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային քննարկումներ սկսվել են դեռևս 2001թ-ի նոյեմբերից: Միջազգային տարբեր ատյաննների, ինչպես նաև առաջատար երկրների անհանգստության հիմնական պատճառն այն է, որ չնայած պաշտոնական Թեհրանի հավաստիացումներին առ այն, որ ծրագիրը բացառապես հետազոտական և խաղաղ բնույթ ունի, այնուամենյանիվ մտավախությունը մեծ է, որ ուրանի հարցտաման ծրագրերը կհանգեցնեն սեփական միջուկային ծրագիր ստեղծելուն: Այս ընթացքում ՄԱԿ-ի, ԱՄԷԳ-ի կողմից բազմաթիվ վերջնագրեր են ներկայցվել Իրանին` դադարեցնելու հարստահարման ծրագիրը, սակայն Իրանը պնդում է, որ, ինչպես յուրաքանչյուր պետություն, այնպես էլ Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային իր ծրագրը և չհիմնավորված մեղադրանքների պատճառով չի պատրաստվում հրաժարվել իր այդ իրավունքից:

Իրանը, լինելով աշխարհագրական, ռեսուրսային և մի շարք այլ ցուցանիշներով առաջատար երկիր, Մերձավոր Արևելքի, Հրավային Կովկասի և միջազգային անվտանագության ներկա օրակարգում ունի իր կարևոր դերակատարությունը: Այսօր Իրանին հաջողվել է մի շարք գործոնների ազդցեությամբ (միջուկային ծրագիր, նավթ և կրոնական գուրծոն) պահպանել իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը` հակադրության մեջ մտնելով արտաքին ազդեցիկ և միջազգային հարաբերություններում մեծ կշիռ ունեցող դերակատարաների հետ: Իրանը կայսերական ավանդույթներ ունեցող և մեծ ռեսուրսների տիրապետող երկիր է, ուստի իր իսկ ազգային անվտանգության ապահովման տեսնակյունից կարևոր է, որպեսզի այս երկիրը պահպանի իր ինքնուրույն արտաքին քաղաքկանությունը: Չնայած միջազգային ճնշումներին` կարծես թե Իրանի վարած արտաքին քաղաքականությունը իր պտուղները տալիս է:

Հարկ է փաստել, որ Իրանի նկատմամբ մինչ այժմ կիրառվող ճնշումներն ունեն քաղաքական ենթատեքստ և վտանգի են ենթարկում միայն ԱՄՆ-ի և Իսրայելի աշխարհքաղաքական շահերը:

Այսպես, սառը պատերազմյան տրամաբանությամբ, եթե որևէ երկիր տիրանում էր միջուկային զենքի, ապա որոշակի աղբյուրներով նման զենք ունենում էր նաև նրա հակառակրդ և թշնամի երկիրը: Իրան-Իսրայել կոնֆլիկտը այ եզակի դեպքերից է, որտեղ ուժերի բալանսը չի պահվում: Բացառված չէ, որ Իրանը կհասնի իր նպատակին և Իսրայելն իսկապես վախենալու առիթ կունենա, եթե բավականաչափ ճկուն չգտնվի և չփոխի Իրանի նկատմամբ վերաբերմունքը:

Իրանի և միջնորդների «վեցյակի» միջև համաձայանգրի կնքումը կարող է շրջադարձային փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում Իրանի դերի հետ կապված: Սանկցիաների ծանրության տակ կքած Իրանը, հաղթահարելով տնտեսական դժվարությունները և դուրս գալով չարիքի առանցքի ցուցակից, կարող է տարածաշրջանային լուրջ դերակատարություն ունենալ` նպաստելով Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում, ուժերի դասավորության փոփոխությանը: Չի բացառվում նաև, սակայն ավելի քիչ հավանական է, որ Իսրայելը դեմ դուրս կգա ԱՄՆ-ին, և Մերձավոր Արևելքում էլ ավելի կսրի դրությունը` եթե ոչ ուղղակի բախման մեջ մտնելով Իրանի հետ, ապա անուղղակի թուլացնելով Իրանի մերձավորարևելյան դաշնակիցներին:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱն

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում