«Հայկական Ժամանակ». Ամբողջ Գյումրին վրդովված է Ժիրայի Սեֆիլյանի «լոզունգներից»

«Հայկական Ժամանակ». Ամբողջ Գյումրին վրդովված է Ժիրայի Սեֆիլյանի «լոզունգներից»

Գյումրիում Հիմնադիր Խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դրա մասնակիցների ուղղությամբ ձվեր նետած երիտասարդներից 5-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Իսկ ՀԺ անդամ Հրաչիկ Միզոյանին դանակահարողին գտնելու ուղղությամբ ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում:

Ենթադրյալ դանակահարողի հայրը, սակայն համամիտ չէ «100-ամյակն առանց ռեժիմի» լոզունգի հետ ու կարծում է, որ շարժումը ջուր է լցնում թուրքի ջրաղացին:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է. «Երբ տանը մարդ է մահանում, կարո՞ղ է մեկը գա ու ռազբորկա անի: Կասես չէ՞, ընկեր, հլը մի րոպե աղենք, հետո նստենք խոսենք: Դա է հայկական մենթալիտետը»:

Նաև հավելել է, որ ամբողջ Գյումրին վրդովված է Ժիրայի Սեֆիլյանի լոզունգներից:

Նա հայտարարել է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու, որ դանակահարության գործը բացահայտվի ու մեղավորները պատժվեն:

Գևորգ Խաչատրյանը թերթին հայտնել է, որ ինքը եղել է Հիմնադիր Խորհրդարանի համակիր և անգամ մասնակցել է ՀԽ-ի՝ անցյալ տարի Գյումրիում հրավիրված հանրահավաքին: Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում