Բաքվի սպառնալիքները Հայաստանին եւ Արցախին չեն ստիպի զիջումների գնալ. քաղաքագետ

Բաքվի սպառնալիքները Հայաստանին եւ Արցախին չեն ստիպի զիջումների գնալ. քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությունն ու սադրանքների կազմակերպումն ունի մեկ նպատակ: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածությունը որպես լծակ օգտագործել Հայաստանի, Արցախի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«2011թ. Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը՝ փորձելով պատերազմի վերսկսման ռեսուրսն օգտագործել բանակցային գործընթացում։ Սակայն այդ սպառնալիքները հայկական և  արցախյան կողմին չեն կարող ստիպել զիջումների գնալ։ Վերջին միջադեպերը չեն նշանակում, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակտիվ ռազմական գործողություններ են սկսվելու։ Այս պահին իրավիճակի սրումը պետք է ավելի շուտ դիտարկել որպես քաղաքական եւ ոչ թե ռազմական երեւույթ»,– հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում