Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած միությունից արտագաղթ է սկսվել. «Հրապարակ»

Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած միությունից արտագաղթ է սկսվել. «Հրապարակ»

Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միությունից արտագաղթ է սկսվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԵԱՄ մի շարք անդամներ ցանկություն են հայտնել անդամագրվելու ազատամարտիկների դաշինքին։ Ասում են, թե Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անորոշ է, այն փակման եզրին է։

«ԲՀԿ նախագահ եղած ժամանակ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանն օգնում էր ազատամարտիկներին, դեռ այն ժամանակ, համագումարի համար, հատկացրել էր իր «Փարավոն» ռեստորանային համալիրը, բեռուբարձով նրանց ճանապարհում էր սահման։ Այժմ հարց է առաջանում՝ Ծաղիկ Ռուբոն ինչպես պետք է պահի իր ԵԱՄ-ն առանց Ծառուկյանի։ Արդյոք արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ի հիմնադրած կառույցին թույլ կտա՞ն գնալ սահման, դիրքեր, լինել զինվորների կողքին։ Իսկ Դաշինքում պարբերաբար հանդիպում են, վարչության նիստ անում, քննարկում ստեղծված իրավիճակը»,-գրել է թերթը։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը թերթի հետ զրուցում հայտնել է, որ այսօր հերթական նիստն է լինելու։ Դաշինքը որոշել է կանգնել այն ուժի կողքին, ով կկարողանա ժողովրդին առաջնորդել։ Թե որ ուժը կլինի, դեռ չգիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում