«Նա հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում». Արմեն Ռուստամյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին. «Առավոտ»

«Նա հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում». Արմեն Ռուստամյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին. «Առավոտ»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի՝ վարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին, ասել է. «Ես, իհարկե, չեմ պատկերացնում, նա այդ ասելով հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը իր կոչին անսաց և վարկեր վերցրեց, բայց տոկոսները չմարեց՝ համարելով, որ կգա Ժիրայր Սեֆիլյանը՝ Թուր կեծակին ձեռքին, և բոլոր հարցերը կլուծի: Բա որ հանկարծ այդպես չեղավ, այդ մարդկանց պատասխանն ո՞վ է տալու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում