ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում քննարկումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղի ունեցող դեպքերի և հետագա քայլերի մասին»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախահագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում