Բաքվի զորամասում զինվորը գնդակահարել է անզեն քաղաքացուն

Բաքվի զորամասում զինվորը գնդակահարել է անզեն քաղաքացուն

Մարտի 31-ի կեսօրին Բաքվի Զիրա ավանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Զորամասի տարածքում ծնեբեկ հավաքող Խազարի շրջանի 47-ամյա բնակիչ Զաֆեր Շահվերդիեւը գնդակահարվել է այդտեղ ծառայող զինծառայողի կողմից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ միջադեպի ժամանակ Զ. Շահվերդիեւի մոտ են եղել նաեւ նրա հորեղբորորդի Յավեր Շահվերդիեւը եւ մերձավոր Էլնուր Շիրինովը:

Նկատելով ծնեբեկ հավաքող քաղաքացիական անձանց՝ զինծառայողը նրանց հրամայել է պառկել: Զ. Շահվերդիեւը չի պառկել, զինծառայողը գնդակահարել է նրան: Վիրավորվ քաղաքացուն թողնելով միջադեպի վայրում՝ զինծառայողը մյուս երկուսին տարել է զորամաս: Քաղաքացիների այն զգուշացումներին, որ Զ. Շահվերդիեւը արյունաքամ է լինում, անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել, զորամասի հրամանատարությունը անտարբերություն է ցուցաբերել: Նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը եւ բաց թողել:

Հետո հայտնի է դարձել, որ Զ. Շահվերդիեւը տարվել է Զիրայի հիվանդանոցներից մեկը: Հայտնի չէ, թե վիրավոր քաղաքացուն ով է հասցրել հիվանդանոց: Շատ արյուն կորցրած լինելու պատճառով բժիշկները որոշել են նրան տեղափոխել Սաբունչիի մասնագիտացված հիվանդանոց, որի ճանապարհին էլ նա մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռսւ չի արձագանքել միջադեպին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում