Արփա-Սևան թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր

Արփա-Սևան թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 31-ին այցելել է Արփա-Սևան թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում, այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սևանա լիճ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դրական գնահատելով իրականացված աշխատանքները` նախարարը միաժամանակ նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի Արփա-Սևան թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով: «Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից ա րդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- նշել է Սերգո Կարապետյանը:

2010-2014թթ. ընթացքում Արփա-Սևան թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում