Ֆրանսիայում հերքել են կործանված A320 ինքնաթիռից տեսագրության հայտնաբերման մասին հաղորդումները

Ֆրանսիայում հերքել են կործանված A320 ինքնաթիռից տեսագրության հայտնաբերման մասին հաղորդումները

Ֆրանսիայում հերքել են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ հայտնաբերվել Է բջջային հեռախոս՝ տեսագրությամբ, որը Airbus A320-ի ընկնելու վերջին վայրկյաններին արվել Է ինքնաթիռի սրահում: Ժանդարմերիայի ներկայացուցիչ Ժան Մարկ Մենիկինի խոսքով, որը մեջբերել Է CNN-ը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել Է, որ ավիավթարի վայրում գտնվել են բջջային հեռախոսներ, սակայն նրանց տվյալները դեռ չեն ուսումնասիրվել: Պատասխանելով այն հարցին, թե կարող Էր արդյոք որոնողական գործողության մասնակիցներից որեւԷ մեկը սարքի հիշողության քարտը հանձնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Մենիկինն ասել Է՝ ոչ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Germanwings-ի ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է տեսագրություն, որի բովանդակությանը կարողացել են ծանոթանալ գերմանական Bild հրատարակությունը եւ ֆրանսիական Paris Match-ը:Ինչպես գրում է Bild-ը, տեսագրության իսկությունը կասկածներ չի առաջացնում, թեեւ օդանավի սրահի իրադրությունը ներկայացնող պատկերը հստակ չէ: Նաեւ պարզ չէ՝ նստած, թե կանգնած է եղել տեսագրությունն արած մարդը: Հաջողվել է նկատել, որ այն արվել է ինքնաթիռի պոչամասում: Դատելով ձայնագրությունից՝ ուղեւորները գիտեին, որ հայտնվել են անելանելի վիճակում, նշել Է հրատարակությունը:

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ – արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:

Լուսանկարը` AFP

Հետևեք մեզ նաև Telegram-ում