Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մերժել Է Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մերժել Է Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մերժել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը՝ որոշելով, որ նրան հետապնդում են «քաղաքական դրդապատճառներով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հաղորդել Է գերատեսչության կայքը:

«Ստուգման արդյունքներով՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հանգել Է եզրակացության, թե կա այն բանի վտանգը, որ Սահակաշվիլիի հանձնման պահանջը Վրաստանի իրավասու մարմինների կողմից արվել Է քաղաքական դրդապատճառներով նրա հետապնդելու նպատակով: Բացի դրանից, նրա արտահանձնումը կհակասեր 1950 թվականի Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին:

Նման հանգամանքներում Գլխավոր դատախազության՝ որպես հանձնման հարցերով Ուկրաինայի կենտրոնական մարմնի, կողմից որոշում Է կայացվել Մ. Սահակաշվիլիի արտահանձն ումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին տեղեկացվել Է վրացի գործընկերներին»,- ասված Է հաղորդագության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում