Ադրբեջանը մտադիր է բյուջեում նավթի գինը եկող տարի սահմանել 50 դոլար

Ադրբեջանը մտադիր է բյուջեում նավթի գինը եկող տարի սահմանել 50 դոլար

Ադրբեջանը պատրաստվում է առանց նավթի ծանր օրերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, որ եկող տարվանից կառավարությունը վերանայելու է պետական բյուջեում նախատեսված նավթի գները եւ այն սահմանելու մեկ բարելի դիմաց 50 դոլար:

«Ֆինանսական խոշոր ինստիտուտները նավթի գինը կանխատեսում են 50-55 դոլարի մակարդակի: Մեր կանխատեսումը եւս 50-55 դոլար է», -ասել է նա:

Ներկայում Ադրբեջանի պետբյուջեում նավթի գինը նկատի է առնված մեկ բարելի դիմաց 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի ազգային արժույթ մանաթը մոտ 34 տոկոսով արժեզրկվել է:

Բազմաթիվ փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկայում նավթի գինը մեկ բարելի դիմաց ընկնելու է մինչեւ 20 դոլար մակարդակի: 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում