Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է

Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է

Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստը հետաձգվել է և կայանալու է ապրիլի 21-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ես միջնորդեցի երկու շաբաթով հետաձգել դատական նիստը, քանի որ բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբաններ Մարի Դոզեն եւ Ժիրայր Չոլակյանը դեռևս չեն ստացել Վերաքննիչ դատարան ներկայացված մեղադրողի և տուժող կողմերի բողոքների թարգմանությունները, ինչի պատճառով չեն կարող դիրքորոշում հայտնել բողոքի կապակցությամբ»,-նշեց նա:

2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում