Թուրքիայում ահաբեկչությունների պատճառով Էրդողանը ընդհատել է այցը Ռումինիա

Թուրքիայում ահաբեկչությունների պատճառով Էրդողանը ընդհատել է այցը Ռումինիա

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Էրդողանը Թուրքիա կվերադառնա այս գիշեր:Երեկ կեսօրին Թուրքական ձախ արմատական խմբավորման զինված անձինք ներխուժել են Ստամբուլի դատախազություն, 6-րդ հարկի իր առանձնասենյակում պատանդ վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Նրանք պահանջել են ձերբակալել անչափահասի զոհվելու մեջ մեղավոր ոստիկաններին: Միջադեպին միջամտել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, ինչի արդյունքում գլխից վիրավորված դատախազը հիվանդանոցում մահացել է:

Ենթադրվում է, որ Էրդողանը Ստամբուլ է շտապում մասնակցելու զոհված դատախազի հուղարկավորությանը եւ ցավակցելու նրա ընտանիքին: Ստամբուլի ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ տվյալ գործի հետաքննության շրջանակում արդեն 22 մարդ են ձերբակալվել: Բացի այդ, Ստամբուլի Քարթալ արվարձանում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա:

Ըստ թուրքական մամուլի` չբացահայտված երկու զինված անձինք ներխուժել են AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել դուրս գալ շենքից, հետո բարձրացել են 7-հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը եւ կախել թրի պատկերով թուրքական դրոշ: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործներին: Վերջիններիս նման գործողություն կատարելու պատճառը չի նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում