Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճա նը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20 աստիճան, ապրիլի 3-ին` +18, ապրիլի 4-ին` 12, ապրիլի 5-ին` +17, ապրիլի 6-ին` +21 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում