Դոլարի փոխարժեքը կայունացել է 471 դրամի սահմանում

Դոլարի փոխարժեքը կայունացել է 471 դրամի սահմանում

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2  դրամով` կազմելով  471.33  դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 506.4  դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բ աժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով 8.08  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել  695.73 դրամ:Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 1-ին կազմել է 17 հազար 987.33 դրամ, արծաթի գինը՝ 251.55 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 108.43 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում