Հադրոնային մեծ քոլայդերը հասցվել Էներգիայի՝ ռեկորդային բարձր մակարդակ. CERN

Հադրոնային մեծ քոլայդերը հասցվել Էներգիայի՝ ռեկորդային բարձր մակարդակ. CERN

Ժնեւի մերձակայքում գտնվող Հադրոնային մեծ քոլայդերը, որը լիցքավորված մասնիկների՝ աշխարհում խոշորագույն արագացուցիչն Է, արդիականացումից հետո առաջին անգամ դուրս Է բերվել պրոտոնների փնջերի թափառքի Էներգիայի առավելագույն բարձր մակարդակ՝ 6,5 տերաԷլեկտրոնվոլտ (ՏԷՎ): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրոպայի միջուկային հետազոտությունների կազմակերպության (CERN) մամուլի ծառայության ղեկավար Առնո Մարսոլիեն:

«Դա ռեկորդային մեծ Էներգիա Է,- նշել Է նա:- Մեկ ուղղությամբ շրջանառվող պրոտոնների փնջի համար 6,5 ՏԷՎ մակարդակը ձեռք Է բերվել ապրիլի 10-ին, իսկ հաջորդ օրն այդ Էներգիան ձեռք Է բերվել նաեւ հակառակ ուղղությամբ շրջանառվող փնջի համար»: «Դա մեծ նվաճում Է,- ընդգծել Է Մարսոլիեն:- Նման բան Հադրոնային մեծ քոլայդերում դեռեւս չի եղել»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, արագացուցիչը, որն իրենից ներկայացնում Է 27-կիլոմետրանոց «օղակ», կառուցվել Է Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի տարածքի տակ գտնվող թունելում: Այն գործարկվել Է ապրիլի 5-ին երկու տարի շարունակված արդիականացումից հետո, որի նպատակն Է եղել փնջերի բախման Էներգիայի մեծացումը: Եթե նախկինում այն կազմում Էր 8 ՏԷՎ (4-ական ՏԷՎ յուրաքանչյուր փնջի համար), ապա այժմ՝ 13 ՏԷՎ (6,5-ական ՏԷՎ յուրաքանչյուր փնջի համար):

Գիտնականների կարծիքով՝ դա նոր հնարավորություններ կբացի հետազոտությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում