ggtaxi-ին յուրովի է հիշում Ցեղասպանության 100 ամյակը

ggtaxi-ին յուրովի է հիշում Ցեղասպանության 100 ամյակը

Մեքենա պատվիրելու ggtaxi համակարգը Հայոց Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ որոշել է հատուկ հարգել այն հայերի հիշատակը, ովքեր մոտ 100 տարի առաջ հաղթել են թուրքերին: Ակցիայի շրջանակներում ggtaxi ստարտափի մեքենաներին փակցվում է Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, Գևորգ Չաուշի, Դրաստամատ Կանայանի (Դրօ) լուսանկարները:

ggtaxi ստարտափի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը պատմում է, որ նման ակցիաները շատ կարևոր են, որովհետև մենք 100 տարի հնության դեպքերի ժամանակ սգալուց բացի ունեցել ենք նաև շատ հպարտանալու դրվագներ, որոնց մասին պետք է հիշել, հատկապես հիմա, երբ ողջ աշխարհին ներկայանում ենք զոհի կերպարով:

ggtaxi ստարտափը հերոսների լուսանկարները տրամադրում է նաև բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց մեքենային փակցնել դրանք:

ggtaxi-ն հայ ծրագրավորողների կողմից հիմնված ստարտափ է, որը թույլ է տալիս մեքենա պատվիրել android կամ iOS հավելվածի միջոցով և մեքենա պատվիրելու այլ տարբերակների հետ համեմատած ունի մի շարք առավելություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում