Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները. ԱԺ փոխնախագահ

Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները. ԱԺ փոխնախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հատկանշական է, որպեսզի ՀԱՊԿ-ն ամրագրի տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ խորհրդանշական է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ ՀԱՊԿ ԽՎ-ն միջազգային խորհրդարանական վեհաժողովներում միավորի իր ջանքերն ահաբեկչության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարում՝ կանխարգելելով ապագայում նման երեւույթների կրկնությունը: Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները խորհրդարանական վեհաժողովներում այս հարցի շուրջ կունենան հավասարակշռված դիրքորոշում եւ կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում