Անգելա Մերկելը և Մեծ կոալիցիան Հայոց ցեղասպանության մասին բանաձև են պատրաստում

Անգելա Մերկելը և Մեծ կոալիցիան Հայոց ցեղասպանության մասին բանաձև են պատրաստում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական կառավարությունը համատեղ նիստ են գումարում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերգը հայտարարել է Բեռլինում, որ գերմանական կոալիցիոն կառավարությունը, ի հիշատակ նախորդ դարասկզբի Հայոց ցեղասպանության, բանաձև կընդունի, որտեղ կնշվի ցեղասպանություն բառը: Այս մասին տեղեկացնում է Welt de-ն:

«Բանաձևում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանման, 20-րդ դարի ցեղասպանության մի օրինակն է», – ասել է Սայբերգը:

Սայբերգը նշել է, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Բունդեսկառավարությունը, սակայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ կխոսի նաև Գերմանիայի Դաշնության նախագահ Գաուկը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանգնել է բոլոր նրանց կողքին, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ իրականացրած հանցագործությունները որակել ցեղասպանություն:

1915թ-ին տեղի ունեցած կարելի է միավորել ցեղասպանության հասկացության մեջ, հայտարարել է նա Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է ապրիլի 20-ին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle–ն:

Գերմանական սոցիալ-դեմոկրատների առաջնորդից մեկի խոսքերով, նա շատ լավ կարող է հասկանալ բոլոր նրանց զգացմունքները և դրդապատճառները, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրության` հայերի նկատմամբ հանցագործությունները ամրագրել ցեղասապնություն տերմինով:
Իր հերթին Բունդեսթագում իշխող ՔԴՄ-ՔՍՄ քաղաքական միության ֆրակցիայի փոխնախագահ Յունգը հայատարրել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի մասսայական կոտորածները կոչել ցեղասպանություն` անկախ Անկարայի բողոքներից:

«Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կնշանակի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում հարյուր տարի առաջ»,- հայտարարել է նա Saarbrücker Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ:

Յունգը հավելում է, որ ցեղասպանություն բառը պետք է կիրառվի մոտ օրերս Բունդեսթագում ընդունվող բանաձևի մեջ: Նա վստահ հայատարարել է, որ այդ բառը կարտասանի նաև Գերմանիայի Դաշնության նախագահ Գաուկը:

Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափել է կիրառել ցեղասապնություն բառը, որպեսզի չբարդացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, նշում է Reuters-ը:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում բանավեճեր կանցկացվեն հայերի նկլատմամբ հանցագործությունը ցեղասպանություն կոչելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում