Տոկիոյում ներկայացվել Է մարդու կերպարանքին առավել մոտեցված կին-ռոբոտ

Տոկիոյում ներկայացվել Է մարդու կերպարանքին առավել մոտեցված կին-ռոբոտ

Տոկիոյի կենտրոնական հանրախանութներից մեկում ապրիլի 20-ին ներկայացվել Է մարդու կերպարանքին առավել մոտեցված կին-ռոբոտ: Նրա խնդիրն Է մեղմ ձայնով ողջունել հյուրերին եւ բացատրել, թե ինչ Է վաճառվում եւ որտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կին-ռոբոտը, որին տվել են Այակո Տիհիրա անունը եւ հագցրել ճապոնական ավանդական կիմոնո, ստեղծել Է «Տոսիբա» ընկերությունը: Նա արտաքինից ունի բնական մազեր՝ կարճ կտրվածքով, սիլիկոնից բաց գույնի մաշկ, շարժուն դեմք՝ թարթող եւ կկոցող աչքերով, խոսակցության ժամանակ շարժվող շրթունքներով եւ բացվող բերանով: Ռոբոտը ձեռքերով զանազան շարժումներ Է անում, թեքում Է եւ խոնարհում գլուխը:

«Ռոբոտի անունն ստեղծված Է միանգամից մի քանի բառերի առաջին հիերոգլիֆներից¦,- շնորհանդեսի ժամանակ ՌԻԱ Նովոստիին պատմել Է «Տոսիբա» ընկերության մշակումների եւ զարգացման բաժնի աշխատակից Տայհեյ Յամագուտին: Նրա խոսքով՝ Տահիրան բաղկացած Է «աշխարհ» եւ «խաղաղություն» բառերի սկզբնական հիերոգլիֆներից՝ նշանակելով «խաղաղություն աշխարհում», Այկոն՝ անգլերեն «իդեա» (idea) եւ «հաղորդակցություն» (сommunication) բառերի առաջին վանկերից:

«Այլ խոսքով՝ դա ռոբոտ Է հաղորդակցման ունակությամբ»,- պարզաբանել Է Յամագուտին:

Այակո Տիհիրայի ստեղծման համար, նրա խոսքով՝ պահանջվել Է տասն ամիս, եւ ներկայում ընկերությունն աշխատում Է եւս երկու մոդելների ստեղծման վրա, որոնք կլինեն Էլ ավելի շարժունակ:

Ինչ վերաբերում Է Այակո Տիհիրային, որը Տոկիոյի Նիհոմբասիի շրջանում ողջունում Է «Միցուկոսի» հանրախանութի հյուրերին, ապա մի քանի օր հետո նա աշխատանքի կփոխադրվի սրճարան, որտեղ նրա պարտականությունը նույնպես կլինի ողջունել հյուրերին եւ, որ գլխավորն Է, գրավել այցելուների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում