Իրաքի Անբարի մարզից ավելի քան 90 հազար մարդ է գաղթել. ՄԱԿ

Իրաքի Անբարի մարզից ավելի քան 90 հազար մարդ է գաղթել. ՄԱԿ

Անբարի մարզից ավելի քան 90 հազար մարդ է փախուստի դիմել բռնությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը: Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ալ Ջուբուրին հաստատել է, որ տասնյակ հազար մարդիկ գաղթել են դեպի Բաղդադ: Նա նաև նշել է, որ գաղթականներին անհրաժեշտ օ գնություն է ցուցաբերվել:

«Իսլամական պետության» ահաբեկիչները հրապարակային հաշվեհարդար են տեսել Իրաքի 24 քաղաքացիների հետ: Դեպքը տեղի է ունեցել Քիրքուք նահանգի Զաբ շրջանում: Բոլոր սպանվածները տղամարդիկ են, ովքեր ավելի վաղ գերի էին ընկել ԻՊ-ի ահաբեկիչների մոտ:

Իրաքյան աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ թեժ մարտերի արդյունքում իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Բայջի գործարանի վրա: Նաև ազատագրվել են Քիրքուք նահնագի մի քանի կարևոր շրջաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում