Իրաքյան ուժերը Բայջի գործարանի ազատագրման ժամանակ ԻՊ-ի 300 ահաբեկիչների են ոչնչացրել

Իրաքյան ուժերը Բայջի գործարանի ազատագրման ժամանակ ԻՊ-ի 300 ահաբեկիչների են ոչնչացրել

Իրաքյան ուժերը Բայջի նավթավերամշակման գործարանի ազատագրման պայքարում «Իսլամական պետության» շուրջ 300 ահաբեկիչների են ոչնչացրել, վնասազերծվել են 500 պայթուցիկ սարքավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Իրաքի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Բայդանին՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունների ընթաց քում 50 մահապարտ-ահաբեկիչներ են սպանվել, տասնյակ ականապատ մեքենաներ են ոչնչացվել:

Իրաքյան ուժերը ազատագրել են նաև Քրիքուք նահանգի Մեծ ու Փոքր Բաշնախ շրջանները, որոնց ազատագրման ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ԻՊ-ից մաքրվել են Քիրքուքի նահանգում գտնվող Ազիզիե, Ատշանե գյուղերը: Ազատագրված տարածքներում էին գտնվում ԻՊ-ի կարևորագույն հենակետերը: Բացի այդ, ազատագրվել է Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող Ալբու Ֆարրաջ շրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում