«Ժողովուրդ». Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին

«Ժողովուրդ». Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին: ՀՀ Կառավարությունը նախատեսում է վաղը կայանալիք նիստում որոշում կայացնել Աբովյանի՝ այլևս նախկին քաղաքապետի՝ Կարապետ Գուլոյանի լիազորություների դադարած լինելու և քառասունօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: ՀՀ օրենսդրության, ինչպես նաև՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանման պայմաններում, ստացվում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները պետք է նշանակվեն հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղսւքապետի ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին են հայտարարել ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Վերջինս Ծառուկյանի սանիկն է, բայց մի քանի տարի է՝ նրանց հարաբերությունները խիստ լարված են: Այս ընտրությունների կազմակերպման համար Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 20 մլն 266 հազ. դրամ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում