Դամասկոսում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերեն լեզվով դասախոսություն

Դամասկոսում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերեն լեզվով դասախոսություն

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակի երիտասարդական հանձնախմբի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերեն լեզվով երիտասարդական դասախոսություն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Դասախոսությունը վարել է Սարգիս Պրունսուզյանը: 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել Հասմիր Եայլայանը: Դասախոսությանը ներկա են գտնվել քույր եկեղեցիների երիտասարդական միությունների ավելի քան հարյուր ունկնդիր:

Դալար Ալահվերդյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի կողմից պատրաստված ապրիլյան միջոցառումների ծրագիրը: Երեկոյի ավարտին Նազարեթ Նազարյանը, Արա Քահքեջյանը և Մարինա Նազարեանն արաբերեն բեմադրել են Թալեաթի և Գրիգոր Զոհրապի վերջին հանդիպումը:

100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից Արտո Նաջարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Ապա փակման խոսքվ հանդես է եկել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում