Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, 40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձր ել են միակողմանի:

Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում