Հանրապետության ավտոճանապարհներին ապրիլի 27-ից կգործարկվեն նոր արագաչափեր և տեսախցիկներ

Հանրապետության ավտոճանապարհներին ապրիլի 27-ից կգործարկվեն նոր արագաչափեր և տեսախցիկներ

Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ և արագաչափ սարքեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, ապրիլի 27-ից գործարկվելու են Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում գործարկվելու է 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում ևս կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում