Ապրիլի 23-24-ը ռիսկային օրեր են լինելու. հնարավոր են ադրբեջանա-թուրքական հաքերային հարձակումներ

Ապրիլի 23-24-ը ռիսկային օրեր են լինելու. հնարավոր են ադրբեջանա-թուրքական հաքերային հարձակումներ

Ապրիլի 23-ին և 24-ին ռիսկային օրեր են լինելու, քանի որ թուրքական և ադրբեջանական հաքերները լծվելու են հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումների գործին: Ընդ որում, վտանգ է սպասվում թե տեխնիկական, թե բովանդակային առումով. հնարավոր է  հայի անունից  լուրեր տարածվեն սոցցանցերում, հետո պարզվի, որ դրա տակ  թաքնված է ոմն Ահմեդ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե նախորդ տարիներին միայն ապրիլի 24-ին էր լրատվությունը կենտրոնանում Հայկական հարցի վրա, ապա 2015-ին շաբաթներ և ամիսներ շարունակ՝ սևեռելով դրա վրա միջազգային հանրության ուշադրությունը. «Երբեք Google-ում այդքան շատ չի որոնվել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որքան այս երկու շաբաթվա ընթացքում: Ըստ այդ՝ ռիկային օրեր են լինելու ապրիլի 23-ը և 24-ը: Մասնավորապես՝ թիրախային հարձակումներ կարող են լինել լրատվական կայքերի, հատկապես՝ Ցեղասպանության ուղղությամբ այսպես ասած՝  մասնագիտացված: Տարիներ շարունակ այդպես է եղել, իսկ վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել  ցեղասպանության հերքման գործում և նույնիսկ թուրքերից ակտիվ»:

Այս համատեքստում, միաժամանակ, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ  բովանդակային առումով հայկական կողմը բավականին շահեկան դիրքում է գտնվում, այսինքն՝ հայկական տեսակետները պաշտպանողները բավականին շատացել են աշխարհում: Այլ հարց է, որ խնդիր ունենք ներսում թուրքական կայքերի ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն չընդունելու և չտարածելու. եթե ինչ-որ ինֆորմացիա կա, ապա դա պետք է  ճշտել մեր մասնագետներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում