Հացառատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեց հարյուր համազանգ` ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի

Հացառատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեց հարյուր համազանգ` ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի

Գավառ քաղաքի հացառատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23–ի երեկոյան ժամը-19.15-ին տրվեց հարյուր համազանգ` ի հիշատակություն եւ ի ոգեկոչում հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` եկեղեցում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին նվիրված հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Ներսես քահանան: Հոգեհանգստյան կարգից ու մոմավառությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Հացառատ թաղամասի հարյուրավոր քաղաքացիներ, որոնց շարքերում էին նաեւ ամենատարբեր տարիքի դպրոցականներ, ջահերով երթ կազմակերպեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան-խաչքար`ծաղիկներով, մոմավառությամբ, խոնարհումով հարգելով հայոց անմեղ նահա տակների սուրբ հիշատակը: Իրենց ելույթներում տարեց մարդիկ, ուսանողներն ու դպրոցականները երդումի պես խոստացան լինել Հայաստանի արժանավոր զավակներ, պայքարի ու արարման գնով զորացնել հայրենի աշխարհը` ի հանգստություն մեկուկես միլիոն անմեղ զոհերի տառապյալ հոգիների:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում