Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց 1915թ.հայերի կոտորածները Ցեղասպանություն անվանող բանաձևի հաստատումը

Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց 1915թ.հայերի կոտորածները Ցեղասպանություն անվանող բանաձևի հաստատումը

Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց բանաձևի հաստատումը, որում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանությունները հստակ բնութագրվում են որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բունդեսթագի ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել ապրիլի 30-ին եւ արձագանքել հնչած 9 ելույթներին, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների եւ ասորիների բնաջնջումը:

Նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տեւեցին շուրջ 2 ժամ: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան իշխող կոալիցիոն կուսակցական եռյակը, ձախերն ու կանաչները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած սոցիալ-դեմոկրատական կուսակցության զեկույցը ներկայացրեց պատգամավոր Գեմոթ Էրվերը, իսկ Քրիստոնյա-դեմոկրատները/Քրիստոնյա սոցիալ-դեմոկրատներինը Քրիստոֆ Բերգները:

Գերմանիայի ամենախոշոր խմբակցությունների առաջադրած բանաձևում մասնավորապես նշվում է. «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:Դաշնային կառավարությունը դիվանագիտական նկատառումների ելենելով սկզբում խուսափում էր «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո:

Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում