Արտակ Զաքարյանն ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Արտակ Զաքարյանն ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ապրիլի 24-ին ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկային: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղ եկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով լիտվացի իր գործընկերոջը՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Բենեդիկտաս Յուոդկային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու եւ իր հարգանքի տուրքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցելու համար:

Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի ակտիվացմանը եւ հանձնաժողովների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ըմթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Լիտվայի եւ Եվրամիության հիմնական խնդիրները, իսկ Արտակ Զաքարյանը՝ Հայաստանի դիրքորոշումը քաղաքական մի շարք գործընթացների վերաբերյալ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի անելիքներին եւ երկու միությունների միջեւ համագործակցության հն արավորությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում