Բելառուսը տարվա ընթացքում դեսպանություն կբացի Վրաստանում

Բելառուսը տարվա ընթացքում դեսպանություն կբացի Վրաստանում

Բելառուսը տարվա ընթացքում դեսպանություն կբացի Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին Բաթումում հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ «Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ ապագայում պլանավորվում Է ավելացնել մինչեւ 200 մլն դոլար (անցյալ տարի այն կազմել Է 65 մլն դոլար), ուստի Մինսկն այն կարծիքին Է, որ Թբիլիսիում պետք Է բացվի Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունը»:

Լուկաշենկոյի եռօրյա այցը Վրաստան ավարտվում Է ապրիլի 24-ին:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1994 թվականի հունվարին: Մինսկում Վրաստանի դեսպանությունը գործում Է 2007 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում