Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակում բարձր ճառագայթում են հայտնաբերել

Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակում բարձր ճառագայթում են հայտնաբերել

Ճապոնիայի իշխանությունները ճառագայթման անսովոր բարձր մակարդակ են գրանցել Տոկիոյի զբոսայգու մանկական հրապարակի մոտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ներկայում զբոսայգին, որը գտնվում Է Տոսիմայի հատուկ շրջանում, շրջապատված Է:

Նշված վայրում ճառագայթման մակարդակը գրանցվել Է 480 միկրոզիվերտ, ինչը հավասար Է մարդու համար ճառագայթման տարեկան առավելագույն թույլատրելի դոզայի գրեթե կեսին:

Իշխանությունները ենթադրում են, որ ճառագայթումը կարող Է տարածվել գետնի տակից, որտեղ կարող Է ինչ-որ ճառագայթաակտիվ առարկա թաղված լինել:

Տոսիմայի քաղաքագլուխ Յուկիո Տականոն հայտարարել Է, որ բնակչության համար վտանգը նվազագույն Է, բայց քաղաքացիներին հանգստացնելու համար զբոսայգին կմաքրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում