Թուրքական բանակում սպանված հայ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրվեցին

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրվեցին

Թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանին մեծ թվով մարդիկ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը ծաղիկներ դրեցին: «Արմենպրես»-ի թղթակց ի փոխանցմամբ, ամեն տարվա նման այս տարի ևս հոգևորականի մասնակցությամբ կայացած արարողությանն աղոթք հնչեցվեց և խունկ վառվեց:

Շիշլիի հայկական գերեզմանատանը հավաքվածները հույս հայտնեցին, որ Սևակի սպանության գործը կբացահայտվի և մեղավորները կստանան արժանի պատիժը: Արարողությանը ներկա էին Սևակի ծնողները, ինչպես նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Հայազգի Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին, երբ պարտադիր զինծառայություն էր անցնում Սասունի զորամասերից մեկում: Նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Մարդասպանը` Քըվանչ Աղաօղլուն, դատարապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, որից հանվել էր մինչ վճիռը նրան կալանքի տակ պահելու ժամկետը (մոտ 1,5 տարի): Այսպիսով, մարդասպանը ճաղերի հետևում է անցկացնելու ընդամենը 3 տարի: Սևակի սպանության գործով կողմնակալ և ոչ արդար դատավարությունը քննադատության է արժանացել ոչ միայն Սևակի ծնողների, այլ նաև թուրք իրավապաշտպանների և առաջադեմ գործիչների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում