Թուրքիան մեղադրել է Պուտինին երևանյան հայտարարությունների համար

Թուրքիան մեղադրել է Պուտինին երևանյան հայտարարությունների համար

Պաշտոնական Անկարան քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ժամանակ արված հայտարարությունների համար: Այդ մասին հաղորդել է Gazeta.ru կայքը: «Հաշվի առնելով զանգվածային սպանությունները, արտաքսելը…որոնք նախորդ դարին Ռուսաստանն իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում…մենք գտնում ենք, որ նա (Ռուսաստանը-խմբ.) ինչպես ոչ ոք պետք է լավ իմանա` ինչ է ցեղասպանությունը և ինչպիսին են նրա իրավական սահմանները»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Գործակալությունը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում