Հայոց ցեղասպանության թանգարանը հաշված ժամերի ընթացքում ավելի քան 30 հազար այցելու է ունեցել

Հայոց ցեղասպանության թանգարանը հաշված ժամերի ընթացքում ավելի քան 30 հազար այցելու է ունեցել

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունն, որը հանրության համար դռները բացել է այսօր ժամը 14:00-ից սկսած, հաշված ժամերի ընթացքում 30 հազարից ավելի այցելու է ունեցել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Այցելուների մեջ ազգությամբ հայեր և շատ օտարազգիներ կային: Ինձ շատ զարմացրեց այն, որ բազմաթիվ թուրքեր այցելեցին թանգարան և ինձ շնորհավորեցին նոր ցուցադրության բացման առթիվ»,-մեզ հետ զրույցում ասաց Դեմոյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են սկսած դեռևս 2011 թվականից, երբ մեկնարկել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, Ծիծեռնակաբերդի ճեմուղու, հարակից տարածքի բարեկարգումը և վարչական մասի կառուցումը: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռքբերված հազարավոր նորահայտ նյութեր: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում