Բաքվում Օլանդն ու Ալիեւը խոսել են ԼՂ խնդրի մասին

Բաքվում Օլանդն ու Ալիեւը խոսել են ԼՂ խնդրի մասին

Բաքու մեկնած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ հանդիպման ժամանակ նախագահները կար? ?իքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում վերջին իրավիճակի շուրջ:

Ալիեւը բավարարվածություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերակատարությամբ:

Ադրբեջանի պաշտոնական AZERTAJ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կողմերը փաստաթուղթ են ստորագրել Բաքվում ադրբեջանա-ֆրանսիական համալսարան բացելու շուրջ Ադրբեջանի կրթության նախարարության եւ Ֆրանսիայի ազգային, բարձրագույն կրթության եւ հետազոտությունների նախարարության միջեւ մտադրությունների մասին: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը եւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Երեւանում ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում