Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն` հղած ուղերձում նշելով, որ հանցագործությունը չի կարող ստանալ արժանի պատասխան, եթե չանվանենք այն իր անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում նաև նշվում է.

«Մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տարելիցը և հիշատակը այն մարդկանց, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի ժամանակ, երբ մեկ միլիոնից ավելի հայեր կառավարության արտոնությամբ ենթարկվեցին սպանդի, բռնաբարության և մասսայական տեղահանման: Նյու Յորքում և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող շատ հայերի համար սա պատմական ցնցում է, որը զուգորդվում է Թուրքիայի կողմից ժխտողականությամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ կատարածը որպես ցեղասպանություն չճանաչմամբ», – գրված է Բիլ դե Բլազիոյի ուղ երձում:

Քաղաքապետը նաև նշել է Թուրքիայի նոր սերնդի խիզախությունն ուրախալի քայլ է դեպի ուշացած արդարության և համաձայնության հաստատմանը: Նա նաև կոչ է արել պայքարել այսօր գլուխ բարձրացնող կրոնական անհանդուրժողականության դեմ` խորհելով անցյալի դասերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում