ԻՊ-ի առաջնորդի մահը հաստատվել է

ԻՊ-ի առաջնորդի մահը հաստատվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբուբեքիր ալ Բաղդադիի մահվան մասին լուրերը հաստատվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրաքյան մամուլը, Բաղդադիի մահից հետո ԻՊ-ի նոր առաջնորդ է նշանակվել Աբդուռահման Մուստաֆա ալ Շեհլարը, որն իր համար ընտրել է Աբու Ալա ալ Աֆրի մականունը: Որոշ ժամանակ նա զբաղեցրել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման իրաքյան թեւի «խորհրդատվական խորհրդի» նախագահի պաշտոնը:

Նշվում է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում, որը ԻՊ-ը հայտարարել է իր «մայրաքաղաքը», արդեն տեղի է ունեցել ԻՊ-ի նոր առաջնորդի երդմնակալության արարողությունը:

ԻՊ-ի հրամանատարները նոր «խալիֆին» իրենց հավատարմությունը հայտնել եւ երդվել են Մոսուլի մոտ գտնվող Թելաֆեր քաղաքի Սադդամ մզկիթում:Իրաքյան Varadana լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալ Բաղդադին մի քանի օր առաջ ԱՄՆ-ի օդային հարվածներից ստացած վերքերից մահացել է Սիրիայի Ռաքքա քաղաքում իրանձնական բժշկի գրկում:

ԻՊ-ի նոր առաջնորդ Աֆրին ծնվել է Թելաֆեր քաղաքում: Նա ֆիզիկայի ուսուցիչ է, ստացել է նաեւ աստվածաբանական կրթություն: Չնայած դրան, ապրուստը հոգացել է որպես երթուղային ավտոբուսի վարորդ: 2004 թվականին նա հեռացել է Իրաքից եւ միացել Ալ Կաիդա կազմակերպությանը: Որոշ ժամանակ իրաքում Ալ Կաիդայի խորհրդատվական խորհրդի ղեկավար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում