Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 26-27-ը Հայաստան կայցելի Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

Ինչպես տեղեկացրին Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները: Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում