Եթե չլինի լեզուն, չեն լինի հայերը. Տիգրան Համասյան

Եթե չլինի լեզուն, չեն լինի հայերը. Տիգրան Համասյան

Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը փաստում է՝ աշխատում է տարբեր օտարազգի երաժիշտների հետ, և նրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում հայկական երաժշտությունը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվող Երաժշտական համաժողովի ընթացքում Համասյանը խոսեց հայկական երաժշտության կարևորության մասին:«Արդեն մի քանի տարի է օտարազգիների հետ եմ երաժշտություն նվագում: Նրանք էլ հետաքրքիր ձևով են ընկալում, համագործակցությունը նոր բան է բերում: Բնականաբար, հայկական ժողովրդական երաժշտությունը որպես էկզոտիկ բան են ընկալում: Իրենք չեն կարող ընկալել այնպես, ինչպես մենք ենք ընկալում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Համասյանը:

Նրա խոսքով՝ առաջնային հայկական երաժշտության մեջ մեղեդին է, մեղեդու կառուցվածքը: «Ինձ թվում է, որ լեզուն է, որ դարձնում է երգը հայկական, եթե չլինի լեզուն, չեն լինի հայեր»,-ընդգծեց Համասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում