Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություններ է տարածել նաև Օբամայի, Գաուկի և Օլանդի հասցեին

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություններ է տարածել նաև Օբամայի, Գաուկի և Օլանդի հասցեին

 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ շարունակում դատապարտող հայտարարություններ տարածել տարբեր երկրների հասցեին:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատությունից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներին:

Սպիտակ տան ղեկավարին ուղղված գրավոր հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Ցավով արձանագրեցինք, որ թուրքերի և հայերի համատեղ պատամության ցավալի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 2015թ. ապրիլի 23-ի հղած ուղերձը բավականին հեռու էր արդար հիշողությանից»:

Նաև նշվում է, որ այդ տեսակ հայտարարությունները մերժում են և ստվեր գցում անցյալում տեղի ունեցած վշտերի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կարևորվում 2014թ. ապրիլի 23-ին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 20-ին ներկայիս վարչապետ Դավութօղլուի` օսմանյան հայերի վերաբերյալ արած հայտարարությունը:

Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի Բեռլինի մայր տաճառում ունեցած ելույթին, որի ժամանակ Գաուկը 1915-ին հայերի կոտորածը որակել էր ցեղասպանություն էր, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է.

«Նախագահ Գաուկը չունի իրավունք հակապատմական ու հակաիրավական կերպով թուրք ազգին հանցանք վերագրելով զրպարտություն անել: Գերմանիայի նախագահը իրավունք չուներ մեզ վերագրել մի  հանցանք,  որը մենք չենք գործել: Թուրք ժողովուրդը Գերմանիայի նախագահի արտահայտությունները չի մոռանալու և չի ներելու»:

Հայտարարությունում ընգծվում է նաև, որ առաջիկա օրերին Գերմանիայի Բունդեսթագում ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեպքում, թուրք-գերմանական հարաբերություններ շատ երկար ժամանակով լուրջ վնասներ են կրելու:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված քննադատության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ափսոսանք է հայտնում, որ հակառակ իրենց սպասումների, Օլանդը երևանյան արարողության ժամանակ խտրականություն է դրել Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում ցավ ապրած ժողովուրդների միջև, ու մեղադրանքներ հնչեցրել թուրքական հասարակության հասցեին:

«Մինչդեռ եթե տարբեր էթնիկ և կրոնական պատկանելիության ներկայացուցիչների կրած ցավերի միջև խտրականություն չդնող մոտեցում դրսևորվեր, ապա դա կողջունվեր ու դրական արձագանք կստանար նաև Ֆրանսիայում բնակվող 600 հազար թուրքերի կողմից: Բայց ցավոք մեկ անգամ ևս խտրական մոտեցում ցուցաբերելը նախընտրեց: Ֆրանսիայի այս անիրավ ու կողմնակալ պահվածքը Թուրքիայի կողմից մերժելի և դատապարտելի է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում