Ստամբուլի երկնքում օդանավը հրդեհվել է (տեսանյութ)

Ստամբուլի երկնքում օդանավը հրդեհվել է (տեսանյութ)

Թուրքական ավիաուղիներին պատկանող A320 մարդատար ինքնաթիռը Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնելիս վթարային իրավիճակում է հայտնվել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ օդում բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, ինչի հետևանքով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել:

Աղբյուրի համաձայն` այդ ժամանակ ինքնաթիռում գտնվելիս է եղել 97 ուղևոր: Նրանք տարհանվել են, իսկ հրդեհը մարվել է:

Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը ակտիվորեն քննարկում են օդանավի անսարքության հարցը և լայնորեն տարածում օդոհրդեհվող ինքնաթիռի լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում