Ուկրաինական ռադիոընկերությունը Հայոց ցեղասպանության մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել

Ուկրաինական ռադիոընկերությունը Հայոց ցեղասպանության մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապրիլի 24-ին Ուկրաինայի խորհրդարանի նստը սկսվել է մեկ րոպե լռությամ։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական Вести ռադիոընկերությունը, որը ծավալուն նյութ է պատրաստել օրվա խորհրդի մասին։

Պատմական տեղեկություններ ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին` ուկրաինական ռադիոկայանի թղթակիցը փորձում է պարզել տեղացի փորձագետներից, թե ինչու՞ մինչ օրս Ուկրաինան չի ճանաչել Մեծ եղեռնը։ Պատասխանելով «Вести»-ի հարցին` միջազգայնագետ Օլեգ Վոլիշինն արդարացել է, որ հիմնական խոչնդոտը երկրի քաղաքական շահն է։ «Ուկրաինան սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Ադրբեջանը, որպես այս հարցում Թուրքիայի հիմնական դաշնակից, նույնպես շատ կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի համար։ Անկեղծ ասած` ավելի կարևոր, քան Հայաստանն է», – նշել է փորձագետը։

Ուկրաինական ռադիոկայանը հարցազրույց է վերցրել նաև Կիևում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանից, որը նշել է Ցեղասպանության ժխտողականության հետևանքները քաղաքակիրթ մարդկության համար։ «Вести»-ի թղթակիցը, ներկայացնելով կոտորածների դաժանությունը, նշում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր թափ է ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում